Քանի դեռ սնկի սեզոնը չի ավարտվել, շտապեք ըմբոշխնել այն, հատկապես՝ շամպինյոնը: Ամերիկացիներն ապացուցել են, որ սունկը օգնում է պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ:

Տաֆթս հետազոտական համալսարանի (Tufts University) մասնագետներն ուսումնասիրել են թիթեղասնկի հակաքաղցկեղային հատկությունները և բացահայտել են, որ շամպինյոնները պարունակում են մոտ 20 տեսակ ամինաթթու, այդ թվում՝ նաև լիզին, ցիստեին, ցիստին, տրեպտոֆան, տրիոնին և այլն:

Բոլոր այս նյութերը շատ արդյունավետ են քաղցկեղի դեմ պայքարում: Դրանք ակտիվացնում են դենդրիտային բջիջները, որոնք անդրադառնում են արյան սպիտակ բջիջների՝ Т-լիմֆոցիտների արտադրության վրա: Դրանց առկայության դեպքում քաղցկեղային բջիջներին չի հաջողվում ճնշել իմունային համակարգը:

Այս ուսումնասիրությունը հաստատեց ավելի վաղ անցկացված մի փորձարկման արդյունքները, որի ընթացքում գիտնականները խնդրել էին կրծքի քաղցկեղով հիվանդ կնոջն օրական ուտել 100 գրամ շամպինյոն: Որոշ ժամանակ անց հետազոտությունը հաստատեց, որ քաղցկեղի աճը դադարել է: