Սուրճ պատրաստելու վրա երկար ժամանակ չծախսելու համար մարդիկ ավելի շատ նախապատվություն են տալիս 1 անձի համար նախատեսված արագ պատրաստվող սուրճերին։ Սակայն այժմ շնորհիվ գերմանացի Կրիստոֆ Մեյլի ստեղծած սարքի հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում ցանկացած տեսակի սուրճ, այդ թվում նաև «բարդ» էսպրեսո կամ կապուչինո պատրաստել։ Սովորական պայմաններում այս տեսակները պատրաստելու համար մի քանի րոպե է պահանջվում։
Գերմանացին ստեղծել է Piamo սրճեփը, որը բավականին արդյունավետ լինելուց զատ նաև աշխարհում ամենափոքրն է։ Այն բաղկացած է 3 մասից ու ստեղծված է պլաստմասսայից։
Դեռևս հայտնի չէ, թե երբ է սարքը հանվելու վաճառքի, սակայն գինը կկազմի 80 դոլար։
«Ես էսպրեսո շատ եմ սիրում, սակայն աշխատավայրում ո՛չ ժամանակ, ո՛չ հարմարություններ կան այն պատրաստելու համար, ուստի որոշեցի այնպիսի սարք ստեղծել, որը հնարավորություն կտար շատ կարճ ժամանակում թարմ սուրճ պատրաստել»,-պատմել է հնարամիտ գերմանացին։