Առաջատար բժիշկներից մեկը հայտնում է, որ Անջելինա Ջոլիի քայլով ոգեշնչված կանայք ցանկանում են կրծքերի հեռացման վիրահատություն անցնել՝ անկախ նրանից դրա կարիքը ունեն, թե ոչ: 38-ամյա Ջոլին, որի մոտ քաղցկեղի առաջացման մեծ վտանգ է եղել, այս տարի հայտարարել էր կրկնակի մաստեկտոմիա անցնելու վերաբերյալ, և Մեծ Բրիտանիայում բազմաթիվ կանայք սկսել են հետևել նրա քայլին: Ըստ Լոնդոնի կրծքագեղձի ինստիտուտի տվյալների՝ միայն մեկ կրծքի մեջ քաղցկեղ ունեցող կանանց քառորդ մասը այժմ խնդրում են հեռացնել նաև իրենց երկրորդ կուրծքը: Սակայն ինստիտուտի պրոֆեսոր Կեֆա Մոկբելը հայտնում է, որ նմանատիպ վիրահատությունը Ջոլիի կարգավիճակում չգտնվող կանանց համար անիմաստ է: Պրոֆեսոր Մոկբելը նախազգուշացնում է, որ նման վճռական վիրահատություն անցած կանանց մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ: