Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել.
1. Ինքնասիրահարված կանայք
Նրանք խնամված են և գեղեցիկ, սակայն, սովորաբար, եսասեր են, և նրանց չեն հետաքրքրում դիմացինի զգացմունքները:
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ եսասերներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ այն, ինչ կարող են ստանալ այդ հարաբերություններից:
2. Անբարոյական կանայք: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի, նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:
Դրա համար էլ տղամարդիկ սեռական հարաբերությանն առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատել լուրջ հարաբերություններ: Այսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական դեր են ունենում:
3. Շահամոլ կանայք, որոնք փող, կապեր, փառք շատ են սիրում: Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որը իրենց վրա կծախսի իր բոլոր փողերը:
4. Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցից. որովհետև ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:
5. Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանց: Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանանց, երբ կնոջ աչքերում խաղում է առողջ փայլ:
6. Կանայք, որոնք «մայրեր» են. «Մայրերը սովորաբար իշխող են: Նրանք նույնիսկ իրենցից մեծ տղամարդկանց փորձում են հրամաններ տալ, ինչը բնականաբար վանում է տղամարդկանց:
Ինչո՞ւ են «մայրերը» վանում տղամարդկանց: Որովհետև տղամարդը մեխանիկորեն հայտնվում է երեխայի դերում: