Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը բացահայտել է իր ընտանեկան գաղտնիքը։ Իր վերջին հեռուստահարցազրույցներից մեկում երգիչը խոստովանել է, որ իր երեխաները գիտեն և մայրիկին, և հայրիկին, և ապրում են լիարժեք ընտանիքում, գրում է ДНИ.ru-ն։
Կիրկորովի խոսքով, երեխաները՝ Ալլա Վիկտորյան և Մարտինը, շրջապատված են ոչ միայն հայրական, այլև մայրական խնամքով։ Հաղորդավարի այն հարցին, թե ում են նման նրանք, Կիրկորովը պատասխանել է. «Նրանց մեջ ես տեսնում եմ իմ շարունակությունը»։
Նրա խոսքով՝ որդին «շատ բարի է», իսկ դուստրն արդեն «իսկական կին» է։ Երգիչը վստահեցրել է, որ իր երկու փոքրիկ երեխաները գիտեն ոչ միայն «հայրիկ», այլ նաև «մայրիկ» բառերը։
«Բանն այն է, որ առանց մայրիկի հնարավոր չէ կյանքը։ Իհարկե, նրանք հնարավորություն ունեն զգալու մայրական ողջ սերն ու խնամքը։ Սակայն ցույց տալ մայրիկի լուսանկարն ամբողջ երկրին իմաստ չունի։ Դա իմ կյանքն է, իմ երեխաների կյանքը։ Սակայն նրանք սիրով են շրջապատված՝ ինչպես մայրական, այնպես էլ հայրական»,- ասել է նա։
Կիրկորովի խոսքով՝ իր երեխաներն ունեն «լիարժեք, երջանիկ և գեղեցիկ ընտանիք»։