Հոկտեմբերի 3-ին և 4-ին, Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կկայանա ռեժիսոր Միքայել Բագրազյանի բեմադրած «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան:
Նոր ներկայացման մասին զրուցեցինք գլխավոր դերակատարներից մեկի' Արթուր Պետրոսյանի հետ, ով էլ որոշ մանրամասներ հաղորդեց: «Որոշ ժամանակ է, ինչ ես և դերասանուհիներ Անի Բայաթյանն ու Տաթև Գրիգորյանը համախմբվել ենք մի ներկայացման շուրջ, որը հանդիսատեսը շուտով տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա: Ես գլխավոր դերակատարներից մեկն եմ. մարմնավորում եմ ապաշնորհ դերասանի, ով հանգամանքների բերումով դարձել է հասարակ դեկորատոր ու այդ ամենի համար մեղադրում է բարձր խավի ներկայացուցիչներին,- ասաց դերասանը' հավելելով,- իմ կերպարից շատ տարբերվող հերոսի եմ մարմնավորում: Ես, ի տարբերություն նրա, ինքնահաստատվելու խնդիր չունեմ»:
Արթուրի խոսքերով' իրենց թիմը նպատակ ունի ներկայացումը խաղալ նաև Հայաստանի տարբեր մարզերում ու երկրի սահմաններից դուրս: «Հուսով ենք' հանդիսատեսը կհավանի մեր աշխատանքը, ու ներկայացումը երկար ճանապարհ կանցնի' լինելով ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի թատրոնների բեմերում»:
Վիկտորինա
Եթե ինքներդ էլ ցանկանում եք ներկա գտնվել ներկայացման պրեմիերային, շտապե´ք պատասխանել առաջադրված հարցին:
Հարց. Ո՞ր պիեսի հիման վրա է բեմադրվել ներկայացումը:
Եթե գիտեք հարցի ճիշտ պատասխանը, միացեք ESem.am-ի ֆեյսբուքյան էջին և փակ նամակով ուղարկեք պատասխանի ձեր տարբերակը:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը