Apple ընկերության iPhone շարքի սմարթֆոնները լիցքավորելու համար այլևս լարեր անհրաժեշտ չեն, քանի որ դա կարելի է անել նաև ձեռքի ափի միջոցով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Mipwr Dynamo սարքն իրենից հեռախոսի պատյան է ներկայացնում, որը կուտակում է ձեռքի ափի միջի էներգիան՝ մոտ 2 ժամով երկարացնելով iPhone-ի «կյանքը»։

Mipwr Dynamo սարքի հեղինակն են ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում բնակվող Բոբ Փանոսն ու Կառլ Լին, որոնց պնդմամբ՝ ձեռքի մեջ պատյանը 1 րոպե պահելու դեպքում մարտկոցը 30 վայրկյան «լրացուցիչ կյանք» է ստանում։

Սակայն սարքը կարող է օգտագործվել միայն iPhone 4, 4S և 5 մոդելները լիցքավորելու համար։