Ծովախեցգետնից խորտիկ պատրաստելիս շատ խոհարարներ փորձում են օգտագործել ծովային կենդանու մարմինն ամբողջությամբ, գրում է Daily Mail-ը:
Սակայն վիետնամցի խոհարարը գերազանցել է բոլոր սպասելիքները: Նա կենդանու խեցին օգտագործել է համեղ խորտիկին հեծանիվի տեսք տալու համար:
Իր «խեցգետին-հեծանիվների» հավաքածուն խոհարարը ներկայացրել է Չինաստանի սննդի արվեստի սեմինարի ժամանակ՝ հիացնելով ներկաներին: