Ամերիկացի Ջեյսոն Մորթենսենը համացանց է տեղադրել իր մասնակցությամբ ծիծաղելի տեսանյութը, գրում է vesti.ru-ն: Տեսանյութում նա դուրս է գալիս նարկոզից (թմրաքուն), իսկ նրա կինն այդ ժամանակ նկարում է նրան բջջային հեռախոսով: Մորթենսենը չի ճանաչում իր կնոջը և «անծանոթուհուն» անվանում է աշխարհի ամենագեղեցիկ կինը:
«Ձեզ բժի՞շկն է ուղարկել: Դուք շատ հաճելի եք աչքի համար»,- ասում է ամերիկացին իր կնոջը, ով սկսում է ծիծաղել: «Դուք ամենագեղեցիկ կինն եք, ում երբևէ տեսել եմ: Դուք մոդե՞լ եք: Ո՞վ եք»,- շարունակում է նա:
Տեսանյութը YouTube-ում հայտնվել է օգոստոսի 30-ին: Այն 4,7 միլիոնից ավելի մարդ է նայել: Ամերիկացին խոստովանել է, որ կինն իր ողջ կյանքի սերն է: