Ամերիկացի դերասանուհի Ջինա Գերշոնը (հայ հանդիսատեսին հայտնի է Showgirls էրոտիկ ֆիլմից) մարմնավորել է Versace նորաձևության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչեին:

Daily Mail-ը հայտնում է, որ թուխ ու թխահեր Ջինան շատ հեռու թեկնածու էր թվում՝ պլատինե շիկահեր Դոնաթելային մարմնավորելու համար:

Բայց հատուկ կինոգրիմը իր գործն արել է. 51-ամյա Ջինան «ձեռք է բերել» նաև Դոնաթելայի հանրահայտ լիքը շրթունքները:

Հոկտեմբերի 5-ից էկրաններին կլինի «Վերսաչեների տունը. հանճարի, սպանության ու գոյատևման չասված պատմությունը» հեռուստաֆիլմը:

 

Լուսանկարները` այստեղ: