Սիլիկոնի հովտի բարձրաստիճան դեմքերն ավելի ու ավելի «տաբլոիդի հերոսներ» են դառնում, արձանագրում է Vanity Fair-ը՝ նշելով, որ Google-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Սերգեյ Բրինի ամուսնալուծությունը գրեթե նույնքան ուշադրության արժանացավ, որքան Մայքլ Դուգլասի ու Քեթրին Զետա-Ջոնսի բաժանումը:

Բրինի կարողությունը գնահատվում է 24 մլրդ դոլար, իր կնոջից բաժանվել է 6 տարվա ամուսնությունից ու 2 երեխա ունենալուց հետո:

Այժմ Բրինը սիրային կապի մեջ է Google Glass-ի մարքեթինգի ղեկավար 26-ամյա Ամանդա Ռոզենբերգի հետ: Նախկինում նա կապված է եղել Google-ից մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հյուգո Բարայի հետ, որը հենց երեկ լքել է իր պաշտոնը Android-ում: