Այսօր փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Գիննեսի ռեկորդների գրքում իբրև բոլոր ժամանակների մեծագույն արտիստ գրանցված երգիչն այսօր կդառնար 55 տարեկան:

2009 թվականի հունիսի 25-ին Ջեքսոնը մահացավ անեսթետիկի չարաշահումից: Ջեքսոնի մասին հետաքրքիր փաստերիս կարելի է նշել, որ նա նաև պլաստիկ վիրահատությունների ռեկորդակիր էր: Ամբողջ աշխարհում Մադամ Տյուսսոյի թանգարաններում դրված է լեգենդար երգչի 5 մոմե արձան' դրանով նա զիջում է միայն Մադոննային և Էլվիսին, ովքեր 6-ական նմանակ ունեն: Ջեքսոնը ամենաերիտասարդ արտիստներից էր, ով 26 տարեկանում արժանացավ սեփական աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում: Իսկ ''փոփ երաժշտության արքա'' առաջին անգամ Մայքլին կոչել է Էլիզաբեթ Թեյլորը:

 Շարունակությունն՝ այստեղ