"MTV Video Music Awards"-2013-ում Մայլի Սայրուսի ելույթն ամենաքննարկվողն էր: Երգչուհու էքսցենտրիկ հագուստն ու պահվածքը համացանցում բուռն մեղադրանքի առիթ էր դարձել: Սայրուսի հասցեին մեղադրանքեր են հնչեցրել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները' համարելով այդպիսի ելույթը գռեհիկ:
Մրայա Քերիի ամուսինն իր "Twitter"-ի էջում գրել է. «Հիշեցրեք, որ երեխաներիս հեռու պահեմ շոու բիզնեսից»: Երգչուհի Քելի Քլարքսոնը Սայրուսին անվանել է «էժանագին մերկապարուհի»:
Սկանդալի հերոսուհի Մայլի Սայրուսն այս ամենին ի պատասխան իր "Twitter"-ի էջում գրել է. «VMA-ի իմ ելույթը 1 րոպեի ընթացքում հավաքել է 306 հազար դիտում, դա ավելին է, քան Սուպեր գավաթի եզրափակիչը, կամ Բրիթնի Սփիրսի "Blackout" ալբոմը»: Ապա երգչուհին տեղադրել է էլ ավելի սկանդալային լուսանկարներ: