Ադրբեջանցի երգիչ Էլթոն Հուսեինալիևը հայկական երգ է երգել: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը' հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Տեղեկատվության համաձայն համացանցում հայտնվել է «Բալա» երգի համատեղ ձայնագրությունը, որը կատարում է Հուսեինալիևը հայ երգիչ Վաշե Ամարյանի հետ:
Պետք է նշել, որ ժողովրդական արտիստ Բիլիանտ Դադաշովան Facebook-ի իր էջում երգը մեկնաբանել է որպես «Հիանալի կատարում, բրավո»: