Սկանդալային «tAtu» խմբի 28-ամյա նախկին մեներգչուհի Լենա Կատինան ամուսնացել է իր վաղեմի ընկեր Ալեքսանդր Կուզմանովիչի հետ:

Նորահայտ մուսինը սլավոնացի երաժիշտ է: Ծանոթացել են 11 տարի առաջ, սակայն նրանց ռոմանտիկ հարաբերությունները սկիզբ են առել միայն 2010 թվականին: Օգոստոսի 13-ին իր միկրոբլոգում Լենան հրապարակել է Սաշայի հետ իր լուսանկարները, որն էլ մակագրել է. «Ես եւ ամուսինս»:

Այժմ Լենան եւ Սաշան իրենց ռոմանտիկ հանգիստն են վայելում Սերբիայում, որտեղից երկրպագուների համար տեղադրում են իրենց առաջին ընտանեկան լուսանկարները,- փոխանցում է 7days.ru-ն:

 

Лена Катина и Александр Кузманович