Սեպտեմբերի 7–ից էկրաններ կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի նկարահանած նոր գեղարվեստական ֆիլմը: 112 րոպե տևողության Ֆիլմը զույգի դրամատիկ սիրո պատմություն է, որոնց մարմնավորում են երիտասարդ դերասաններ Մագդալենա Մանցականյանը և Նարեկ Ներսիսյանը:

Տղան բանակում ծառայության ժամանակ հեռախոսազրույցից իմանալով , որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ հղիության ընդհատման վերաբերյալ միասին որոշում կայացնելու: Ճանապարհին գնացքի մեջ տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, որը գլխավոր հերոսի կարծիքով, իր պատճառով է տեղի ունեցել, նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:

Ֆիլմում կան բաց տեսարաններ, որոնք շատ գեղեցիկ և ոչ գռեհիկ ձևով են ներկայացվում:

«Այսօր-Պլյուս» կինոընկերության նկարահանած ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը :

ArmStar.am-ին հաջողվեց զրուցել ֆիլմի գլխավոր դերակատար Նարեկ Ներսիսյանի հետ:

Ե՞րբ ստացաք ֆիլմում նկարահանվելու առաջարկ սկզբում ինչ մտածեցիք ինչ կստացվի:

Ոչինչ չմտածեցի ֆիլմի ստացվելու մասին, նկարահաման առաջարկ ստանալիս չեմ մտածում' ֆիլմը ինչպես կստացվի, քանզի ֆիլմի ստացումը շատ բաներից է կախված: Մտածում եմ, թե ինչպես պետք է խաղամ դերս կամ արդյոք կարող եմ խաղալ այնպես, ինչպես պետք է :

Ի՞նչ դժվարությւոններ ունեցաք նկարահաման ժամանակ:

Դժվարություններ կապված նկարահաման հետ չեմ ունեցել' շնորհիվ պրոֆեսիոնալ ռեժիսորների և նկարահանող խմբի : Ամեն ինչ ինձ համար հարթ է ընթացել : Միակ դժվարությունը նրանում էր, որ ես աշխատում եմ նաև թատրոնում և նկարահաման ժամերը և խաղացանկը հարմարեցնելն էր: Եղան մի քանի դեպք անգամ, երբ նկարահաման հրապարակից վերջին րոպեին եմ հասել ներկայացման, այսքան էին դժվարությունները:

Շարունակությունը` այստեղ: