Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պարզել է, որ Մադոննայի և Լեդի Գագայի համերգները Ռուսաստանում ապօրինի են եղել. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ այդմ՝ համերգների կազմակերպիչները խախտել են միգրացիոն և հարկային օրենքները. երգչուհիները երկիր են մուտք գործել հումանիտար վիզայով, ինչը, սակայն, նրանց թույլ չի տալիս հոնորար ստանալ:

Այսպես, Մադոննան Պետերբուրգում իր համերգի համար ապօրինի 1.1 մլն դոլար է ստացել:
Նախատեսվում է բացահայտման մասին հայտնել ՌԴ-ի ԱԳՆ: