Lamborghini-ի Gallardo մոդելը ստեցել է «լիցքավորված» մոդիֆիկացիա, որն արտադրողը արդեն անվանում է «ընտանիքում ամենաէքստերմալ գերմեքենա»: Squadra Corse տարբերակը, որը կներկայացվի Ֆրանկֆուրտի ավտոսրահում, շատ բան վերցրել է սպորտային մեքենաներից, հաղորդում է Вести.ru-ն:

Lamborghini Gallardo Super Trofeo մեքենան, որը պատրաստվել է մրցավազքներին մասնակցելու համար, կիսվել է նոր շարժիչով: V10 շարժիչը, որը կունենա 5.2 լիտր աշխատանքային ծավալ և 570 ձիաուժ հզորություն, 6 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ կկարողանա 100 կմ/ժ արագության հասնել 3.4 վայրկյանում: Այն 200 կմ/ժ-ի շեմին հասնում է 10.4 վայրկյանում, իսկ մաքսիմալ արագությունը կազմում է 320 կմ/ժ:

Squadra Corse տարբերակով Lamborghini Gallardo-ն հնարավոր կլինի հեշտությամբ ճանաչել արտաքին դիզայնից: Մեքենան հասանելի կլինի 4 գունային տարբերակով՝ դեղին, սպիտակ, մոխրագույն և կարմիր, սակայն կստանա նաև սև-անփայլ աերոդինամիկ մասնիկներ և նույն գույնի 19 դույմանոց անվահեծեր: Բացի դրանից թափքի մի շարք մասեր կունենան իտալական դրոշի գունավորումը: