Օուքլենդի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն' գոյություն ունի կապ պոտենցիալ հայրերի տարիքի և ապագա երեխաների առողջության միջև, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նրանք պարզել են, որ երեսուննանց (31-35 տարեկան) հայրացած տղամարդիկ ավելի բարձրահասակ (2 սմ) և սլացիկ երեխաներ են ունենում, սակայն նրանք «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ են ունենում: Սա այնպիսի խոլեստերինն է, որը պատասխանատու է աթերոսկլերոզի, սիրտ-աոնթային հիվանդությունների և շաքարախտի համար: Այս միտումը բացակայում է ավելի երիտասարդ հայրիկների երեխաների մոտ:
30-անց տղամարդկանց երեխաների դեպքում ճարպակալման հնարավորությունը գրեթե բացառվում է: Մեկ այլ հետազոտության համաձայն, ի տարբերություն երիտասարդ հայրերի երեխաների, 50 անց տղամարդկանց երեխաները 2,5 անգամ ավելի հաճախ են աուտիզմ ունենում:
Նորզելանդացի գիտնականները հետազոտել են 3-12 տարեկան 277 երեխաների, որոնց հայրերը եղել են 19-52 տարեկան: