Facebook սոցկայքը նախատեսում է մոտ ժամանակում գործարկել մի գործառույթ, որը թույլ կտա սոցկայքին հասկանալ, թե ինչպիսի տեղեկություն և ինչու դուր չի եկել օգտատիրոջը։

Դա դեռևս «դուր չի գալիս» կոճակը չէ, որի մասին երազում են շատերը, սակայն մեկ քայլ է այդ ուղղությամբ, գրում է hitech.vesti.ru-ն։

Այժմ կայքի օգտատերերն ունեն հնարավորություն փակել առաջարկվող այս կամ այն լուրը։ Միևնույն ժամանակ կայքի մշակողները կցանկանային իմանալ, թե ինչու հատկապես օգտատիրոջը դուր չի եկել որևէ մեկի գրառումը։

Այդ պատճառով, ինչպես նշել է ABC News-ին Facebook-ի գովազդի գծով մենեջեր Ֆիջի Սիմոն, մոտակա 3-4 ամսվա ընթացքում այս կամ այն տեղեկությունը ջնջելիս օգտատերը կարող է լրացուցիչ հայտնել իր որոշման շարժառիթների մասին։ Օրինակ, գրառումը կարելի է նշել որպես վիրավորական կամ անհետաքրքիր։

Նման համակարգ գործում է արդեն գովազդային հայտարարությունների համար, որոնք ցուցադրվում են կայքի էջերում։