Իտալական Նեապոլ քաղաքի 40 պիցերիաները որոշել են համախմբվել, որպեսզի միասին կազմակերպեն պիցայի իրական տոն։ Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, այն կտևի մի քանի օր՝ սեպտեմբերի 3-8-ը՝ Նեապոլի Կարաչոլո լողափին։
Միջոցառումը կրում է Napoli Pizza Village խորագիրն ու նվիրված է աշխարհում ամենահայտնի իտալական ուտեստին՝ պիցային։ Արդյունքում քաղաքային լողափն այդ 7 օրերի ընթացքում կվերածվի աշխարհի ամենամեծ պիցերիայի՝ նախատեսված 4 հազար մարդու համար։ Այն կզբաղեցնի 25 հազար ք/մ տարածք։
Միջոցառման շրջանակներում հմուտ խոհարարները կփորձեն ռեկորդ սահմանել՝ պատրաստված պիցաների թվի առումով։ Այդ նպատակով լողափին կտեղադրվի 40 փայտյա վառարան։
Italia.ru-ն իր հերթին հայտնում է, որ Napoli Pizza Village-ի շրջանակներում կգործի նաև պիցայի թանգարան։