Չինաստանի Հայնան կղզում է գտնվում աշխարհի ամենատարեց բնակչությունն ունեցող գյուղերից մեկը՝ Չենգմայը, որի կես միլիոն բնակիչներից 200-ից ավելին 100-ն անց է։ Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայացնելով ավելի քան 1 դար ապրող տարեցների առօրյան։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վերելքն ու անկումը, կոմունիզմի գալուստը, 2 աշխարհամարտերը, տեխնոլոգիաների հեղափոխությունը տեսած բնակիչները պատմել են որ իրենց կենսակերպը պահանջում է ֆիզիկական ակտիվություն, իսկ սննդակարգն էլ կազմված է մրգերից ու բանջարեղենից։ Այս 2 հանգամանքներն էլ երկարակեցության գլխավոր գրավականն են։
Մասնագետները գտնում են, որ այս գյուղի բնակիչների երկարակեցության գաղտնիքը պարզ ապրելակերպի ու ամենօրյա ֆիզիկական ակտիվության մեջ է։ Սակայն նրանք հաշվի են առնում նաև արդյունաբերության զարգացվածության պակասի, լավ կլիմայի ու առողջ սննդի հանգամանքը։
Երկարակյաց բնակիչներով բնակեցված գյուղեր կան նաև Կուբայում, Հունաստանի կղզիներում, Ճապոնիայում և Կոստա Ռիկայում։