Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդաբերության հետ կապված խաղադրույքները Մեծ Բրիտանիայում ռեկորդներ են սահմանել, հայտնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով:
Երկրի բուքմեյքերական ընկերությունների տեղեկացմամբ՝ հուլիսի 16-ի դրությամբ նրանց հաջողվել է հավաքել շուրջ 1 մլն ֆունտ ստեռլինգ: Նախկինում ոչ մի այլ միջոցառման համար, եթե այն կապված չի եղել սպորտի հետ, նման գումարներ չեն հավաքվել, հայտնել են Coral բուքմեյքերական ընկերությունից:
Արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհու առաջնեկի ծնվելուն ընդառաջ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում ծննդաբերության ամսաթվի, նորածնի անվան, սեռի և նույնիսկ քաշի հետ կապված, տեղեկացնում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ Բուքինգհեմի պալատը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Քեյթ Միդլթոնի ծննդաբերության ամսաթիվը։