Ամերիկացի գիտնականները ստեղծել են սմարթֆոնի միջոցով աշխատող առաջին ուլտրաձայնային սկաները, որը կարող է հեղափոխել առողջապահության ոլորտը այնպիսի երկրներում, որտեղ տվյալ տեխնոլոգիան մատչելի չէ, ներկայացնում է Daily Mail-ը:

MobiUS սկաները միացվում է սմարթֆոնին և պլանշետին, որից հետո բջջային սարքի էկրանին երևում է ակնթարթային սկանավորված պատկերը։ Սկաների ծրագրավորողները կարծում են, որ սարքավորման հարմարավետ չափսերն ու ներմուծման ցածր հարկը կարող են բեկում մտցնել բժշկական սպասարկման ոլորտում։

Ուլտրաձայնային սկաներները կիրառում են բարձր հաճախականության ձայնային ալիքները՝ ստեղծելու մարմնի մասերի պատկերները, ինչպես ախտորոշման ժամանակ։ Այս սարքավորումը կիրառվում է հղիության ժամանակ երեխայի պատկերը ստանալու համար, ինչպես նաև սրտի, թոքերի, լյարդի, միզապարկի և կրծքի հետազոտության ժամանակ։