Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է անչափ ուշագրավ մի ֆոտոշարք, որը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դա ինչ-որ երևակայական, մտացածին աշխարհի պատկեր է։ Սակայն իրականում ներկայացված է Նևադայի անապատի կենտրոնում մարդու կողմից ստեղծված արհեստական գեյզերը։
«Թռչող գեյզեր» անվանումը ստացած վայրը դարձել է ամերիկյան այդ նահանգ այցելող զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկը։ Այն ստեղծվել է մոտ 1 դար առաջ՝ 1916թ.։
Տարիների ընթացքում տարրալուծված հանքային նյութերը գեյզերի վրա ջրիմուռներից կազմված թավշյա, գունավոր «գորգ» են փռել։ Պարբերականը նշում է, որ այդ գույները փոխվում են՝ կախված տարվա եղանակից։
Ներկայում «Թռչող գեյզերը» գտնվում է մասնավոր հողատարածքում և փակ է այցելուների համար։ Այս հրաշքը հնարավոր է տեսնել միայն հեռվից, սակայն անգամ հեռավորության վրա այն չի կորցնում իր հմայքը։
Տեսանյութը՝ այստեղ: