Տոկիոյում մի քանի օրից ցուցադրության կհանվի մայիս ամսին Սիբիրում հայտնաբերված բրդոտ մամոնտը, որը գոյություն է ունեցել 39 հազար տարի առաջ։ Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, այն հիանալի է պահպանվել։ Գիտնականները ենթադրում են, որ իգական սեռին պատկանող կենդանին ընկել է ճահիճն ու սատկել։ Նրանք նաև չեն բացառում, որ մամոնտին հնարավոր է կլոնավորել։

Ցուցահանդեսը կբացվի հուլիսի 13-ին և կտևի մինչև սեպտեմբերի 16-ը։ Այցելուները բացառիկ հնարավորություն կունենան մոտիկից տեսնել և ուսումնասիրել վաղուց անհետացած կենդանուն։
Մամոնտին ուսումնասիրելուց հետո մասնագետները պարզել են, որ նա եղել է 50-60 տարեկան։ Այժմ ռուսական կողմը Հարավային Կորեայի մասնագետների հետ մտադիր է կենդանուց ԴՆԹ-ի օրինակներ վերցնել ու հավաքել դրանք ամբողջական գենոմի մեջ։

This image taken by the Yakutsk-based Northeastern Federal University, shows a researcher working near a carcass of a female mammoth found on a remote island in the Arctic Ocean.The foot of the female woolly mammoth, pictured, shows that many of the animal's original features - including the hair that gave the mammoth its woolly name - is still intact.The snout of the 39,000-year-old mammoth on display in Tokyo. A worker looks at the exhibition hall in Yokohama, south of Tokyo, inspects the snout of the 39,000-year-old woolly mammoth. The mammoth, pictured, was discovered in an ice tomb in the New Siberian Islands, or Novosibirsk Islands earlier this year.

Տեսանյութը` այստեղ։