Մի քանի օր առաջ երաժիշտներ Ավրիլ Լավինի և Չադ Կրյուգերի շքեղ հարսանիքն էր' 50 հյուրերով, իսկ այսօր համացանցում հայտնվել են նրանց հարսանեկան առաջին լուսանկարները:
Արարողության ժամանակ հարսնացուն սև զգեստով էր, թեև նախահարսանեկան խնջույքի ժամանակ ավանդական սպիտակ զգեստ էր հագել: Ավրիլի խոսքերով' ցանկանում էր, որ հարսանիքը հիշվող լինի. «Ես ցանկանում էի, որ այն լինի ամենալավը: Ես Ֆրանսիայում ամրոց գտա, մենք այն տեսանք և կատարյալ համարեցինք մեր հարսանքի համար»:
Հարսանիքն իրոք ճոխ է ստացվել. սկզբում Կաննից ոչ հեռու գտնվող ամրոցում տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը, այնուհետև' երեկույթ նավի վրա:
Շնորհավորում ենք նորապսակներին: