Մազերին խիտ տեսք տալու համար մենք հաճախ մեծ գումարներ ենք ծախսում մազերի դիմակների, շամպունների վրա, սակայն հաճախ արդյունքը մեզ չի գոհացնում:
Եթե ձեր սնունդը հաշվեկշռված չէ, այդ դեպքում ձեզ դժվար թե օգնեն արտաքին միջամտությունները: Առանց մազերի աճեցման համար անհրաժեշտ սննդակարգի դրանք կսկսեն թափվել, և որպեսզի դա տեղի չունենա, պետք է ճիշտ սնվել:
Խիտ մազերի համար կարևոր են սպիտակուցը, B վիտամինների խումբը, ցինկը, մանգանը: Մազերը բաղկացած են սպիտակուցից, և դրանց պահպանելու համար պետք է ուտել ընկույզ, կարմիր միս, ձուկ: Մազերի աճին օգնում է հատկապես սոյայի սպիտակուցը:
Կվարցը նույնպես խթանում է մազերի աճը, այն օրգանիզմ կներթափանցի, եթե ուտեք մուգ գույնի բրինձ և վարսակի շիլա:
Վիտամին B-ն կապահովվեն կանաչ սիսեռը, ճագարի միսը և տարեկանի հացը: Այդ վիտամինի պակասից մազերը սկսում են թափվել, ինչը կարող է պատահել նաև օրգանիզմում ցինկի պակասից: Վերջինիս պակասը կարող եք լրացնել ուտելով ծովամթերք, ընկույզ, սիսեռ, կարմիր միս և գազար:
Ամենօրյա սննդի մեջ ներառելով խնձոր, սալոր, սմբուկ, նեխուր' դուք կխուսափեք մազաթափությունից:
Եթե մազերը չոր են և անփայլ, կորցրել են բնական գեղեցկությունը, դուք ճիշտ կանեք լրջորեն ուշադրություն դարձնեք ձեր սննդին:
Լիլիթ Պետրոսյան