Հոլիվուդի ամենաառեղծվածային մահերից մեկի առնչությամբ նոր տվյալներ են հայտնի դարձել, որոնք տրամադրել է խուզարկու Ֆրեդ Օտաշի դուստրը, հայտնում է tert.am-ը`հղում տալով НТВ-ին:
Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի կալվածքը գաղտնալսած Օտաշի թողած տվյալների համաձայն՝ մահվան օրը՝ 1962-ի օգոսոտոսի 4-ին, Մոնրոն իր տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտի հետ: Նրանք վիճաբանել են: Կոնֆլիկտը հարևաններից թաքցելու համար Քենեդին բարձով փորձել է լռեցնել դերասանուհուն: Ժամեր անց նրան մեռած են գտել:
Իր գրառումներում Օտաշը պնդում է, որ Մոնրոն վրդովված է եղել, որ եղբայրները նրան ձեռքից ձեռք են փոխանցում՝ «մի կտոր մսի պես»:
Պաշտոնական վարկածով՝ Մոնրոն մահացել է թմրանյութերի չարաշահումից, սակայն նրա առեղծվածային մահվան հետ միշտ էլ կապվել է Քենեդի եղբայրների անունը: