Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունը պատրաստվում է եկող երկուշաբթի կայանալիք միջոցառման շրջանակներում ներկայացնել է իր նոր ծառայությունը՝ առցանց ռադիոն, որը համալրված կլինի նոր սարքակազմով (hardware) ու ծրագրակազմով (software), հայտնում է tert.am-ը` հղում տալով Al Arabiya-ին:
Հանրահայտ Universal և Warner երաժշտական ընկերությունները հայտարարել են, որ վերը նշված ծրագրի շրջանակներում համագարծակցում են Apple-ի հետ, սակայն ճապոնական հսկա Sony-ի ներգրավվածությունը ևս չի բացառվում։
Ոլորտի վերլուծաբանները ընդգծում են, որ այսօր մարդիկ ավելի շատ են շարժվում դեպի Rdio, Spotify և Google Music ծառայությունները, ուստի Apple-ը չէր կարող սահմանափակվել միայն iTunes-ով։
Ենթադրվում է, որ iRadio-ն կունենա այնպիսի գործառույթներ, որոնցից զուրկ է ԱՄՆ-ում հայտնի Pandora առցանց ռադիոն: Apple-ի նորույթներից կլինի մեղեդին կրկին լսելու և մեկ քլիքով գնելու հնարավորությունը։