Իսրայելի հոգեբանների կարծիքով երաժշտական գործիքով շրջող տղամարդը կանանց աչքերում առավել գրավիչ է թվում:
Մասնագետները օնլայն-հետազոտություն են կատարել, որին մասնակցել են 100 գրավիչ աղջիկներ: Նրանց սոցիալական ցանցերի էջին մի տղայի կողմից ուղարկվել է ընկերության առաջարկ: 50%-ի դեպքեում երիտասարդի էջի գլխավոր նկարում նրա ձեռքին կիթառ էր, իսկ մնացած դեպքերում ընկերություն առաջարկողի նկարից երաժշտական գործիքը բացակայում էր:
Արդյունքում կիթառով տղայի ընկերության առաջարկը 3 անգամ ավելի ընդունվեց աղջիկների կողմից, քան առանց կիթառի նկարի դեպքում: Հոգեբան Սիգալ Տիֆերետը պարզաբանում է, որ երաժշտական գործիքի առկայությունն ազդանշան է տալիս աղջիկներին, որ տղամարդը լավ գեներ ունի և տաղանդավոր է:
Լիլիթ Պետրոսյան