Երգչուհի Սոֆի Մխեյանը' լինելով պաշտոնյայի զավակ, հայտարարագրել է իր ունեցվածքը, որը ներկայացնում ենք ստորև: Նկատենք, որ հայտարարագիրը ներկայացված է 2013թ. փետրվարի 15-ին: Ըստ այդմ' երգչուհին ունի 1 մլն 200 հազար դրամ, 11 հազար ԱՄՆ դոլար, 4000 ռուսական ռուբլի: Նրա տարեկան եկամուտը նշված չէ: Բացի այդ, երգչուհին հայտարարագրել է նաև մեկ բնակարան:
Երգչուհու հայրը, ով զբաղեցնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, հայտարարագրել է 1 մլն 100 հազար դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը գոյանում է աշխատավարձից և այն կազմում է 1 մլն 245 հազար 730 դրամ:
Սոֆի Մխեյանի մայրը' Նաիրա Բաղդասարյանը, հայտարարագրել է 4 մլն 100 հազար դրամ և 6500 ԱՄՆ դոլար: Ըստ հայտարարագրի' նրա տարեկան եկամուտը կազմում է 1 մլն 90 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից:
Ւսկ երգչուհու եղբոր' Գոռ Մխեյանի ունեցվածքը, ըստ ներկայացրած հայտարարագրի, կազմում է 850 հազար դրամ, 1300 ԱՄՆ դոլար, 23 հազար ռուբլի: Նրա տարեկան եկամուտը կազմում է 1 մլն 669 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից: