Բժիշկները կարողացել են կարդալ կոմայի մեջ հայտնված մարդու միտքը և մտել նրա հետ երկխոսությոն մեջ: Ըստ բժիշկների, նրանք նոր հնարավորություն են ստացել կապի մեջ մտնել չաշխատող մարմնի աշխատող ուղեղով հիվանդների հետ, ինչը լուրջ հայտնագործություն է:
Մինչև հիմա կոմայի մեջ հայտնված հիվանդների ուղեղը գիտնականները համարել են անաշխատունակ, քանի որ հիվանդի հետ շփում հնարավոր չէր իրականացնել: Սակայն պարզվում է, որ այդ տեսակի հիվանդները կարողանում են մտածել: Սկզբնական շրջանում չունենալով տեխնիկական միջոցներ, բժիշկները չեն կարողացել ֆիքսել կոմայի մեջ գտնվող հիվանդի հետ կապը:
Բայց գիտությունը չի կանգնում նույն տեղում այն շարժվում է առաջ: Ներկայիս տեղնիկական միջոցները կարող են լինել «մեդիում» հիվանդի և բժշկի միջև:
Այն հիվանդը, ում մտքերը հնարավոր է եղել կարդալ, կոմայի մեջ եղել է յոթ տարի: 22 տարեկան երիտասարդը ավտովթարի ժամանակ ստացել է ուղեղի ծանր վնասվածքներ: Բժիշկները նրա ուղեղը համարել են անաշխատունակ: Սակայն նրանք սխալվել են:
Իր մտքերը «լիովին արտահայտելու ունակությունից զրկված» տղամարդը (նա հիմա 29 տարեկան է) կարողացել է մագնիսառեզոնանսային սկաների օգնությամբ պատասխանել մի շարք հարցերի:
Հիվանդը կարողացել է ճիշտ պատասխանել այն հարցերին, ինչը վերաբերվել է իր անցյալին ու իր ընտանիքին:
Մի շարք այլ հարցեր պարզելու համար, այս մեթոդիկան սկսել են կիրառել այլ հիվանդերի մոտ, ովքեր արդեն մի քանի տարի է գտնվում են կոմայի մեջ: