Եթե մտածենք այն մասին, թե ինչն է մեզ իրականում դարձնում երջանիկ կամ ոչ, ապա պատասխանը կլինի շատ հեշտ' մեր սովորությունները: Հանգամանքերը կարող են լինել տարբեր, բայց հենց մեր սովորություններն են ազդում նրա վրա , թե որքան ենք մենք երջանիկ: Մարդկանց, ովքեր վստահ գնում են կյանքով, միավորում է հատուկ հայացքը կյանքի հանդեպ: Նրանք երջանիկ են ոչ այնքան, որ իրենց անդադադար բախտը ժպտում է , այլ այն բանի համար, որ նրանք ձևավորել են սովորություններ, որոնք հնարավորություն են տալիս նրան միշտ մնալ ձիու վրա, և հեշտությամբ լուծել խնդիրները և հաղթահարել անհաջողությունները:
Երջանիկ մարդիկ ընդհանրապես չեն հետաքրքրվում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները
Նրանց դիրքորոշումը շատ լավ բնութագրել է Կոկո Շանելը: «Ինձ միևնույն է թե դուք ինչ եք իմ մասին մտածում, որովհոտև ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում»: Մենք սովոր ենք կախված լինել ուրիշի կարծիքից, բայց մեր շուրջը մարդկանց հսկայական բազմություն է, և յուրաքանչյուրը իր տեսակետը ունի: Ինչի՞ կվերածվի մեր կյանքը, եթե մեք փորձենք բոլորի համար լավը լինել … Դուք անում ենք այն, ինչը ճիշտ եք համարում։ Միգուցե Ձեր գործողությունները սխալ են , բայց դա Ձեր կյանքի փորձն է, որը անգին է: Բոլորին դուր են գալիս ինքնավստահ , անկախ մարդիկ, որոնք ունեն կյանքի հստակ դրիքորոշում: Դարձե´ք այնպիսին, և գնացե´ք կյանքի ուղղով արժանապատվորեն, և ամեն անգամ մի´ շրջվեք ետ' շրջապատի հավանությունը կամ քննադատությունը ստանալու համար:
Կարողացեք իրավիճակը տեսնել կողքից
Չեն լինում ո´չ միանշանակ հաղթանակներ, ո´չ էլ պարտություններ։ Դրա համար լավագույն տարբերակն է մնալ նեյտրալ: Դա հեշտ չէ, բայց արժե սովորել լինել այդպիսին: Եթե հետևենք չինական իմաստությանը, ապա ճիշտ կվարվի նա , ով կնայի իր կյանքին կողքի աչքով: Ինչպես օրինակ կապիկը ժայռի վրա նստած հետևում է երկու վագրերի բախմանը: Մեր մի մասը պետք է լինի այդ նույն կապիկը, որը անաչառ հետևում է կյանքին կողքից: Հենց դա է օգնում մեզ կայացնել ճիշտ որոշում, և չվատնել ուժերը այնտեղ, որտեղ անգամ վեճին խառնվել պետք չէ:
Երջանիկ մարդիկ չեն տանջվում իրենց ափսոսանքերով
Բաց թողնված հնարավորությունները, կորցրած սերը, ընկերուհիների նենգությունը, որոնց հիմարաբար վստահել եք գաղտնիքները։ Մենք բոլորս հակված ենք ափսոսալու ինչ-որ բաների համար, բայց դա դատարկ և անիմաստ զբաղմունք է: «Ափսոսանքը չպետք է տևի ավելի քան 5 րոպե» -ասում է ամերիկյան հոգեբան Օլաֆ Մայները: Ինքներդ «ձեզ ուտելով», Դուք կորցնում եք ոչ միայն ժամանակ, այլև հսկայան էներգիա: Բաց թողնած հնարավորությունը ետ չեք բերի, բայց եթե դադարեք իզուր արցունք թափել և վերլուծեք անհաջողության պատճառները, դա կլինի ճիշտ որոշում:
Երջանիկ մարդիկ կարողանում են շնորհակալ լինել
Շնորհակալությունը չպետք է լինի հենց այնպես 'այն պետք է բխի սրտից: Շնորհակալանքը կարող է մեր կյանում իսկական հրաշքներ գործել, այստեղ հարցը հետևյալում է, երբ մենք շնորհակալություն ենք հայտնում, մեք ֆիքսվում ենք, ոչ թե նրա վրա ինչ մենք չունենք, այլ նրա վրա ինչ ունենք, և ինչպես գիտենք, նմանը ձգում է նմանին: Եղե´ք շնորհակալ և եղե´ք «ավանսով» շնորհակալ, անգամ այն բանի համար ինչը դեռ չի եղել կամ դեռ չունեք: Ամեն օր քնելուց առաջ հիշեք առնվազն 5 պատճառ կյանքին շնորհակալ լինելու համար:
Երջանիկ մարդիկ պահպանում են նորի զգացողությունը
Ինչ-որ բանի հասնելիս մենք շատ քիչ ենք ուրախանում դրա համար, իսկ հետո նորության զգացողությունը լքում է մեզ: Բայց այդ զգացումից պետք է կառչել ոտքերով և ձեռքերով: Հիշե´ք և արմատավորե´ք ձեր տրիումֆի րոպեները: Ուրախ իրադարձությունները պետք է դառնան հաջորդ հաղթանակների գեներատորները, ուստի նորից և նորից վերհիշե´ք և վերապրե´ք այդ երջանկության էմոցիոնալ վիճակները: Դրե´ք Ձեր առջև նոր նպատակներ և հասե´ք դրանց։ Դա հիասքանչ է: Բայց հաճախ ձգտելով հասնել մի բանի, ինչը դեռ չունենք, մենք չենք հասցնում ամբողջությամբ վայելել այն, ինչը ունենք, ինչն էլ մեզ դարձնում է դժբախտ:
Երջանիկ մարդիկ կարողանում են իրենք իրենց վրա ծիծաղել
Հեգնանքը հիանալի հատկանիշ է, իսկ եթե մարդը կարողանում է հեգնանքով լինել ինքն իր հանդեպ, նա դառնում է անխոցելի: Հոգեբանները գտնում են, հեգնանքը սեփական անձի հանդեպ ինտելեկտի զարգացվածության նշան է: Ինքն իր վրա ծիծաղելու հատկությունը բնորոշ է կամքով և մտքով ուժեղ մարդկանց, որոնք ավելի բարձր են ցանկացած նախապաշարհմունքներից և դա ուղակիորեն կապված է լավատեսության և կյանքը սիրելու հետ:
Երջանիկ մարդիկ ապրում են այսօրվա օրով
«Ապրել այսօրվա օրով»։ Այսպես պարզ և հանճարորեն է ձևակերպել ամերիկացի հոգեբան Դեյլ Կարնեգին երջանիկ մարդկանց սովորություններից մեկը: Մարդիկ, որոնք մի կողմից ապրում են անցյալի սխալներով և բացասական կյանքի փորձով, և մյուս կողմից ապագայում անհաջողություն ունենալու վախով չեն ապրում ընդհանրապես: Նրանց կաթվածահար է անում վախը, և նրանք չեն կարողանում հասկանալ, որ, գոյություն չունի ո´չ երեկը, և ո´չ էլ վաղը, այլ կա միայն այսօրը: Օրինակ Դուք որոշել եք մինչև գարուն դիետա պահել և նիհարել: Անցյալի փորձը ցույց է տալիս , որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, Դուք անցյալ տարի փորձել էիք և Ձեզ չէր հաջողվել.. Արժե՞ նորից փորձել, բացասական փորձին միանում է ապագայի վախը։ Հիմա սկսկեմ , բայց ինչքա՞ն կդիմանամ... միևնույն է մի շաբաթից էլ չեմ դիմանա... Բայց անցյալը արդեն անցել է, իսկ ապագան դեռ չի եկել, ուրեմն ատամներով մխրճվեք և կստացվի' « հիմա և այստեղ», և Դուք կհասկանաք, որ ԿԱՐՈՂ եք ամեն ինչ:
Երջանիկ մարդիկ երբեք չեն դադարում սովորել
Գրքեր, ճանապարհորդություններ, նոր հոբբի, օտար լեզուներ, աշխարհը ճանաչելու և միշտ զարմանալ չդադարելու ցանկությունը, ոչ 8 ոչ էլ 80 տարեկանում։ Դա ևս մեկ հիանալի հատկությունն է երջանիկ մարդկանց,որոհվետև հենց դա է նրանց հնարավորություն տալիս կայանալ:
Երջանիկ մարդիկ երբեք չեն նախանձում
Մենք սովոր ենք մեզ համեմատել ուրիշների հետ և համեմատել մեր հաջողությունները ուրիշների հաջողությունների հետ: Առողջ մրցակցության դեպքում այստեղ վատ բան չկա, բայց հաճախ դա վերածվում դժգոհության ինքներդ Ձեր հանդեպ, և նախանձի այն մարդկանց հանդեպ, ովքեր ավելի շատ բանի են հասել: Մինչդեռ աշխարում կա միայն մեկ մարդ, ում հետ Դուք կարող եք ձեզ համեմատել' դա հենց Դուք եք , բայց անցյալում: Եվ եթե այսօր Դուք դառել եք թեկուզ մի փոքր ավելի լավը, քան երեկ էիք, ուրեմն Դուք հաղթող եք և կարող եք նախանձնել ինքներդ Ձեզ։
Երջանիկ մարդիկ ընկերներին ընտրում են խելքով
Ռոբերտ Գրինը իր հիանալի գրքում «Իշխանության 48 կանոն» գրում է, որ ուրիշների դժբախտությունները և անհաջողութունները Ձեզ համար կարող են լինել կործանանար, էմոցիոնալ վիճակները նույնպես վարակիչ են, ինչպես հիվանդությունները: Ձեզ կարող է թվալ ,որ Դուք լավ արարք եք անում և փրկում եք խեղդվողին, բայց շատ հաճախ դժբախտները իրենք են իրենց գլխին դժվարություններ ստեղծում, և նրանք Ձեր գլխին էլ կբերեն փորձանք: Պետք է կարողանալ տարբերել մարդկանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն, և նրանց, ովքեր իրենց մտքերով , գործողություններով իրենց գլխին նորանոր խնդիրներ են ստեղծում: Ամենավտանգավոր և վարակիչ մարդկանց տեսակը դա մարդիկ են, ովքեր միշտ և ամեն ինչից դժգոհ են, և սովոր են իրենց միշտ զոհ համարել: Փախե´ք նրանցից , ինչպես կփախչեիք թոքախտով հիվանդ մարդուց : Շփվե´ք երջանիկ մարդկանց հետ և նրանք կվարկեն Ձեզ երջանկությամբ, շփվե´ք շռայլ մարդկանց հետ և կդառնաք այդպիսին , եթե Դուք մռայլ եք ձգտեք լինել կենսուրախների հետ: