Վերլուծելով ամենատարածված բանջարեղենների բաղադրությունը՝ գիտնական-սննդաբանները եկել են այն եզրակացության, որ մարդուն անհրաժեշտ բոլոր օգտակար վիտամիններն ու միկրոէլեմենտները պարունակվում են մեկ բանջարեղենի՝ ծաղկակաղամբի մեջ:

Ընդ որում, բավական է օրական օգտագործել ընդամենը 50 գր ծաղկակաղամբ և օրգանիզմն ապահովել С վիտամինի անհրաժեշտ պաշարով: Բացի այդ այս կաղամբի մեջ պարունակվում է A, B, PP խմբերի վիտամիններ, ինչպես նաև միկրոէլեմենտներ՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր: Շնորհիվ այսպիսի կենսաքիմիական բաղադրության՝ ծաղկակաղամբը դիետիկ սննդակարգում համարվում է անփոխարինելի մթերք և նույնիսկ դեղամիջոց:

Բացի այդ, ծաղկակաղամբն օրգանիզմում հիանալիորեն յուրացվում և հեշտությամբ մարսվում է:

Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել և՛ ինչպես առանձին ճաշատեսակ, և՛ ավելացնել ապուրների, մսային և բանջարեղենային աղցանների մեջ: Ծաղկակաղամբը հատկապես համեղ է դառնում, երբ այն եփվում է հանքային ջրի մեջ: