Ամիսներ առաջ, երբ սոցցանցերում հայտնվեց «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանի և նորահայտ երգչուհի Վարսայի մտերմիկ լուսանկարը, շատ արագ խոսակցություներ տարածվեցին զույգի սիրային հարաբերությունների մասին: Սակայն ո՛չ Գոռը, ո՛չ Վարսան չէին խոսում անձնական հարաբերությունների մասին՝ նշելով, որ անձնական կյանքը դադարում է անձնական լինել, երբ հանրային է դառնում:

 

 

Այդուհանդերձ, հանրային դեմքերը միշտ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և անձնական կյանքն «անձնական» պահել, նրանցից քչերին է հաջողվում՝ հատկապես սոցցանցային ակտիվության դեպքում:
Գոռ Սուջյանի և Վարսայի դեպքում սառույցը կոտրվեց երգչի՝ «Ե՞ս Yes!»-ին տված հարցազրույցի ժամանակ, երբ Գոռն անուղղակիորեն հաստատեց լուրերի իսկությունը.

 

-Այնուամենայնիվ, երբ խոսակցություններ էին տարածվել, որ Դուք և Մարիամ Շահինյանն ընկերություն եք անում, հստակ ասացիք, որ ոչինչ չկա, հիմա լռում եք: Արդյոք սրանից կարելի՞ է ենթադրություններ անել:
-Իհարկե, կարելի է, բայց ավելի լավ է լուռ ենթադրություններ անել, որովհետև դա շատ անձնական է, նույնն է, ինչ ներքնազգեստի գույնը հրապարակես: Մարդիկ հետաքրքրվում են, բայց միշտ պետք է հաշվի առնեն, որ ես երաժիշտ եմ:
Օրերս էլ Վարսան սոցցանցային իր էջերից մեկում տեղադրել է լուսանկարներ, որոնք այս անգամ ոչ թե մտերմիկ են, այլ սիրային:) Նրանց կրքոտ լուսանկարներով էլ վերջնականապես վերջ է դրվում հասարակության երկմտանքին և ուղղակիորոն հաստատվում լուրերի իսկությունը:

 

Նշենք, որ այս օրերին «Դորիանսի» անդամները մեկնել են եվրոպական շրջագայության: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի է ունենալու շվեդական Մալմյո քաղաքում՝ մայիսի 14–ին, 16–ին և 18-ին։ «Դորիանսը» ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին և հանդես կգա 11-րդ համարի ներքո: