Տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենասեքսուալ կանանց ամենամյա ցուցակը, գրում է Лента-ն։
2013-ին ցուցակում հայտնվել է գոյություն չունեցող մի աղջիկ՝ ամերիկացի ֆուտբոլիստ Մանտի Տե՚ ոյի հորինված ընկերուհին, ում մասին մամուլն իմացել է հունվարին։ Գոյություն չունեցող աղջիկը հայտնվել է 69-րդ հորիզոնականում։
Տե՚ ոյի ընկերուհին միակ հորինված կերպարն է, որը հայտնվել է ամենասեքսուալ կանանց հարյուրյակում։ Ցուցակի մյուս մասնակիցները մոդելներ են, դերասանուհիներ, երգչուհիներ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը։ Երկրորդ հորիզոնականում է երգչուհի Սելենա Գոմեսը, իսկ երրորդ տեղում՝ Ռիհանան։
Ըստ Maxim ամսագրի՝ ամենասեքսուալ կանանց տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Մայլի Սայրուս
2. Սելենա Գոմես
3. Ռիհանա
4. Միլա Կունիս
5. Ջենիֆեր Լոուրենս
6. Ջենիֆեր Լավ Հյուիթ
7. Էշլի Թիսդեյլ
8. Քեյթ Ափթոն
9. Վանեսա Հաջենս
10. Էլիշա Քաթբերտ։
Ամերիկացի ֆուտբոլիստի ընկերուհու մասին պատմության շուրջ սկանդալ էր տեղի ունեցել, երբ Deadspin.com պարբերականի լրագրողները հրապարակել էին ապացույցներ, որ նա չունի և չի ունեցել ընկերուհի։ Ավելի վաղ լրագրողները պարբերաբար պատմում էին Տե՚ ոյի սիրավեպի մասին Լենայ Կեկուա անունով աղջկա հետ, ով մահացել է։ Մարզիկի խոսքով՝ այդ պատմությունն ինչ-որ մեկի կատակն է եղել։