Տեխնիկայի ոլորտում մեծ ճանաչում ունեցող իտալական Eizo ընկերության նոր գլուխգործոցը՝ Eizo FDH3601 սուպերմոնիտորը, մասնագետների կողմից ճանաչվել է աշխարհում ամենաթանկը։
Ինչպես նշում է Luxlux.net կայքը, նորույթը պաշտոնապես ներկայացվել է Լաս Վեգասում ընթացող NABShow ցուցահանդեսի շրջանակներում. այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 35.700 դոլար։
Ինչ վերաբերում է սուպերմոնիտորի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 36.4 դյույմանոց անկյունագիծ, 4096х2160 լուծմամբ էկրան, ինչը 2 անգամ գերազանցում է Full HD-ին։ Բացի այդ, էկրանին ներկառուցված է ինֆրակարմիր ազդակ, որը զգում է, թե արդյոք առջևում որևէ մեկը նստա՞ծ է։ Եթե այն «չի տեսնում» օգտատիրոջը, ապա Eizo FDH3601-ն անցնում է էներգախնայող ռեժիմին, իսկ տիրոջ հայտնվելու դեպքում էկրանն ավտոմատ կերպով միանում է։