Սեվ կետերը կամ կոմեդոններն առաջանում են՝ ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած
բջիջներով եվ փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետեվանքով: Այս ամենի
արդյունքում ծակոտիները մգվում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սեվ կետերի տեսողական
էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն
ամենայուղոտ եվ պրոբլեմատիկ հատվածն է:
Սեվ կետերի առաջացման պատճառներից մեկը դա մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության
պակասը: Այսպես օրինակ, շատ կարեվոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ եվ հատկապես ամեն
երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ
միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաեվ գոնե
շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից եվ վնասակար նյութերից, օգտագործելով
մաքրող դիմակներ եվ դեմքի պիլինգ:
Սպիտակուցային մաքրող դիմակ
Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար եվ լավ հարեք մինչեվ լուծվի:
Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին եվ թողեք մինչեվ լրիվ չորանա: Հետո վրայից քսեք
դիմակի մնացած մասը եվ մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը:
Ինչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների եվ դեմքի մաշկի
միջեվ առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում:
Շարունակեք այս գործողությունը, մինչեվ ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:
Վերջում դիմակը լվացեք սառը ջրով եվ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սեվ կետերից ազատվելու
համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ:Եթե մաշկը չոր է,
քսեք այն միայն սեվ կետերի շրջանում՝ T-զոնայում : Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը
քսել ողջ դեմքին:
* * * * *
Ձվի սպիտակուցով եվ հալվեով դիմակ
Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի եվ նույնքան հալվեի(алоэ)
տերեվներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր
մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սեվ կետեր:Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք
մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:
* * * * *

Մաքրող դիմակ՝ սոդայով
Դեմքի աղտոտված ծակոտիները եվ սեվ կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց
կազմության մեջ մտնում է սոդա: Իհարկե ցանկալի չէ այն օգտագործել, եթե մաշկի վրա կան
պզուկներ եվ այլ բորբոքային երեվույթներ: Կես թեյի գդալ սոդան խառնեք նույն քանակությամբ
մանր աղի հետ: Դեմքը շփեք շատ տաք, գրեթե եռման ջրով, նույն ջրի մեջ թրջեք նաեվ բամբակի
կտորը: Պատրաստված սոդայի եվ աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա եվ
զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, բայց միայն այն տեղերում, որտեղ կան սեվ կետեր:
Կարիք չկա ուժեղ տրորել մաշկը, սահմանափակվեք թեթեվ, մեղմ շփումներով: Հետո լվացվեք
ավելի սառը ջրով, եվ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի մաքրող միջոցը խորհուրդ է տրվում
օգտագործել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ: Աղի փոխարեն սոդայի հետ կարելի է խառնել
մանրացրած վարսակ կամ թեփ: