Լոնդոնի Sotheby's աճուրդում «աշխարհի ամենահայտնի շոտլանդական վիսկիի» մեկ շիշը վաճառվել է ավելի քան 2,7 միլիոն դոլարով:
Ըստ աճուրդի տան՝ Macallan 1926-ը 60 տարի հնեցված 40 շշերից մեկն է:

Ակնկալվում էր, որ շիշը կարժենար 935,000-ից մինչեւ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար, բայց, ի վերջո, այն գնվեց 2,724,967 ԱՄՆ դոլարով, ինչը նոր ռեկորդ է աճուրդի հանված ոգելիչ խմիչքների մեջ:

231119094620-02-most-expensive-whisky-macallan-1926.jpg (52 KB)

Վաճառքից առաջ Sotheby's-ի վիսկիի բաժնի ղեկավար Ջոնի Ֆաուլը AFP-ին ասել էր․ «Ես ճաշակեցի մի փոքրիկ կաթիլ դրանից: Այն (վիսկին) շատ հարուստ է, համեմված՝ չոր մրգերով ու շատ համեմունքներով»։ Նա նաեւ այն անվանել է «անհավանական» վիսկի, որին չպետք է անլուրջ վերաբերվել:

1986 թ-ին արտադրված 40 շշերից ոչ մեկը վաճառքի չէր հանվել, իսկ որոշ նմուշներ առաջարկվել էին The Macallan-ի լավագույն հաճախորդներին. սա շքեղություն է, որն ավելացնում է այս վիսկիի գրավչությունը:

2019 թվականին Sotheby's-ը 1,9 միլիոն դոլարով վաճառեց The Macallan 1926-ի մեկ շիշը, որը զարդարված էր 14 Fine եւ Rare պիտակներից մեկով։ Դա այն ժամանակ դարձավ աճուրդում երբեւէ վաճառված ոգելից խմիչքների ամենաթանկը: