Նորաձեւության խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ «կռվել են» Balenciaga-ի զգեստի համար։

«Ես աճուրդների մեծ երկրպագու եմ, եւ իմ ռազմավարությունը վերջին պահին գալն է»,-ասել է Քիմը, ով հայտնի է նորաձեւության իրեր հավաքելու սովորությամբ: Մրցակցությանը, սակայն, հաղթեց ընկերությունը։ «Մենք կկիսվենք»,-առաջարկել է Քիմը՝ հավելելով. «Դու մի անգամ կհագնես այն, ես էլ՝ մեկ ուրիշ անգամ։ Հրաշալի կլինի»:

kim-kardashian-and-lauren-sanchez-3.jpg (69 KB)

Ըստ Vogue-ի՝ թե՛ Լորենը, թե՛ Քիմն այդ գիշեր հաղթողներ են դարձել։ «Աճուրդը կազմակերպած Kering հիմնադրամը համաձայնել է երկու զգեստ պատրաստել, եւ երկու կանայք էլ վճարել են 200,000 դոլար: Նրանք միասին Փարիզ կմեկնեն չափումների համար»։ 

Հարցազրույցում 53-ամյա Սանչեսը պատմել է միջադեպի եւ վերջին տարվա ընթացքում Քիմի հետ իր աճող ընկերության մասին։ Քարդաշյանը, նույնպես, մանրամասն խոսել է իրենց հարաբերությունների մասին։ «Ես եւ Լորենը մշտապես միմյանց անձնական հաղորդագրություններ ենք ուղարկում՝ աջակցելով իրար»:

безос2.jpg (106 KB)

Քարդաշյանը վերջերս մասնակցել է Սանչեսի եւ Բեզոսի նշանադրության արարողությանը, իսկ Սանչեսն ու Ջեֆ Բեզոսն անցած ամիս ներկա են եղել հայուհու ծննդյան տարեդարձին:

Սանչեսը մտերիմ է Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջենների հետ, ում հետ նա հիանալի ժամանակ է անցկացրել Բեյոնսեի մենահամերգին։ Նրանց միավորում է ընկերությունը Սալմա Հայեքի հետ, որի ամուսինը Balenciaga ապրանքանիշի սեփականատերն է։ Նման կապերի դեպքում զգեստի համար կռվելն իմաստ չունի:

безос1.jpg (96 KB)