«Ուենսդեյ» սերիալի աստղ, դերասանուհի Ջեննա Օրտեգան կարմիր գորգին ներկայացել է զգեստի վրա թանաքի բծով։ Հաղորդում է Page Six-ը։

Նյու Յորքում կայացել է «Ճիչ 6»-ի պրեմիերան։ Միջոցառմանը հրավիրված է եղել նաև «Ուենսդեյ» սերիալի աստղ, դերասանուհի Ջեննա Օրտեգան։ Երեկոյի համար նա ընտրել էր Jean Paul Gaultier-ի դեկոլտեով մինի զգեստ: Նրա արտաքին տեսքը համալրվել էր բարձրակրունկ կոշիկներով և վզնոցով։

Սակայն երկրպագուների ուշադրությունը գրավել է զգեստի վրայի թանաքի բիծը։ Պարզվել է, որ ինքնագրեր բաժանելիս դերասանուհին կեղտոտել է զգեստը, ինչը սոցցանցերում ծիծաղ է առաջացրել։