Վե՛րջ, սկսում ենք աղցաններով սնվել...ավելորդ քաշի դեմ «նվնվալու» մեր սովորույթին ասում ենք՝ ո՛չ ։ Եկե´ք, ի վերջո ընդունենք, որ համեղ և ախորժելի կարող է լինել նույնիսկ ամենահասարակ թվացող աղցանը։ Նյաաա՜մ....դե´ ինչ, սկսում ենք պատրաստել միասին։
Երևակայությանը «զոռ տվեց» Գայանե Ասրյանը ;)
Դե´, քանի որ cosmo աղջիկներս մի քիչ կրեատիվ ենք, ի՞նչ եք կարծում, հետաքրքիր չէր լինի արդյոք պայմանական անուններ տալ պատրաստվող աղցաններին։ Եկեք մի քիչ ստեղծագործաբար մոտենանք այս «առանձնակի կարևորություն ունեցող արարողակարգին» :)
Լոլոն ձիթապտղով
2 վարունգը և 3 լոլիկը կտրատել այնպես, որ լոլիկի կտորներն ավելի խոշոր լինեն։ Մեկ կապ հազարը կտրատել և ավելացնել արդեն պարտաստված զանգվածի վրա, խառնել, ավելացնել սև պղպեղ և 2 ճաշի գդալ ձեթ։
Գլամուրնիկ :)))
Մեկ տուփ եգիպտացորենի հատիկներին ավելացնել մանր կտրատած 1 կապ հազար և 1 վարունգ, այնուհետև թթվասեր, սև պղպեղ և աղ։ Աղցանը կարելի է զարդարել շրջանաձև կտրտված վարունգով և եգիպտացորենի հատիկներով։
Խնամիներ կարտոֆիլն ու վարունգը
Վերցնում ենք երկու հատ կարտոֆիլ, երկու թարմ վարունգ, 2 լոլիկ և մանր խորանարդիկներով կտրատում։ Ավելացնում ենք մանր կտրատած սոխ և սամիթ, իսկ ամենավերջում՝ պաքսիմատ։ Աղով համեմելուց հետո ավելացնում ենք մայոնեզ և մի լավ խառնելուց հետո մատուցում։
Իսկ համեղ աղցան չպատրաստե՞նք cosmo ոճով...
Աղցան Cosmo ոճով
Երկու հատ կանաչ խնձորը մաքրել, հեռացնել միջուկը, կտրատել խորանարդիկներով։ 100 դրամ հալվան փշրել։ Երեք ճաշի գդալ չամիչը մոտ 5 րոպե եռացնելուց հետո ավելացնել խնձորին։ Չենք մոռանում, որ այս յուրահատուկ համով աղցանին ավելացնում ենք երեք ճաշի գդալ ընկույզ և նռան հատիկներ։ Իսկ զարդարելու համար օգտագործում ենք սերուցք։
ՀԳ. Ի դեպ, մենք գիտենք, որ դու նաև սիրում ես հյուրասիրել։ Պատրաստի՛ր և «ոմանց» զարմացրու ոչ միայն համով, այլև քո կրեատիվ «ղժժիկներով»...
Լուսանկարը ըստ Shutterstock-ի