Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Օքսանա Սամոյլովան և ռեփեր Ջիգանը այսօր ամուսնանում են։ Համատեղ կյանքի տասը տարիներից հետո զույգը վորոշել է իրականացնել վաղեմի երազանքը՝ շքեղ հարսանիք կազմակերպել։ Օքսանա Սամոյլովան Ինստագրամի իր էջում հարսանեկան գեղեցիկ շոտոշարք է ներկայացրել, որոնց կից գրել է․
 
«12.12.2012-12.12.2022՝ այսօր մեր ընտանիքն ուղիղ տասը տարեկան է։ Տասը տարի ամուսնացած և 14 տարի միասին, կամ գուցե 15, ոչ մեկ հստակ չի հիշում, և այսօր մեր հարսանիքն է, իրական հարսանիք, այն ավելի կարևոր է դարձել տասը տարի անց։
 
Այսօր արդեն, մեր մեծ ընտանիքը թևակոխում է հաջորդ փուլ։ Միասին՝ ուս ուսի, թև ու թիկունք և 4 սիրելի երեխաներ։ Այսօր շատ խոսքեր են ասվելու, շատ արցունքներ կթափվեն, շատ ծիծաղ ու ուրախություն կլինի և իհարկե, բազում հուզիչ պահեր։ Մենք շատ ենք հուզվում և մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը»,-նշել է Սամոյլովան։