Թաիլանդի հայտնի լողափերից մեկում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Ափ նետված իրատեսական սեքս-տիկնիկին զբոսաշրջիկները շփոթել են գրավիչ մերկ աղջկա դիակի հետ, հայտնում է Mediabrest.by-ը։

Նման տեսարանից ապշած հանգստացողները դեպքի վայր են կանչել ոստիկանություն։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն ու բուժաշխատողները շտապ լողափ են մեկնել՝ ազդանշանների և թարթող լույսերի ուղեկցությամբ։ Սակայն ժամանելուն պես պարզվել է, որ դիակ չկա այնտեղ։

Մասնագետներն ավելի մոտիկից զննել են «զոհին» և պարզել, որ դա մարդ չէ, այլ որպես հիպերռեալիստական ճապոնական AV idol սեքս-տիկնիկ։ Թե կոնկրետ ինչպես է ափին հայտնվել ափին, հայտնի չէ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ սպասում է սեքս-խաղալիքի տիրոջը։ Նա կարող է գալ տեղամաս՝ իր իրը վերցնելու։