Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեվիդսոնը միասին են ավելի քան կես տարի, նրանց հարաբերությունները սկսվել է ամերիկյան շոու նախագծերից մեկում, որտեղ Քիմը Ժասմինն էր, իսկ Փիթը Ալադինը։
Նախօրեին զույգը նկար է հրապարակել համացանցում, որտեղ երևում է Փիթ Դեվիդսոնի նոր դաջվածքը՝ գրված «Ժասմին և Ալադին», իսկ կողքին հավերժության նշան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը դաջվածքն էր ցուցադրել, որտեղ գրված էր «Իմ սիրելին փաստաբան է»։
«Կարծես թե մենք հասկացել ենք, թե որն է Փիթի սիրո լեզուն»,- գրում են աղբյուրները։