Սեքսի համար նախատեսված խաղալիքները պետք է գնել միայն մասնագիտացված խանութներից։ Ապրանքը պետք է ունենա երաշխիք: Այս մասին հինգերորդ ալիքին հայտնել է հոգեբան և սեքսապաթոլոգ Ալիյա Կորոլևան։

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր է ճիշտ օգտագործել սեքս-խաղալիքները և հիշել դրանց հետ վարվելու կանոնները։ Այս կանոններին չհամապատասխանելու դեպքում առարկայի վրա կարող են հայտնվել վտանգավոր բակտերիաներ, որոնք կներթափանցեն հեշտոց և կառաջացնեն կանդիդոզ։ Պետք է նաև ուշադիր ընտրել արտադրանքի ձևը:

«Եթե խաղալիքն ունի կոշտ եզրեր, կոշտ կարեր, վատ է պատրաստված, այն կարող է վնասել նաև լորձաթաղանթը' և հեշտոցային, և հետանցքային»,- պարզաբանել է սեքսապաթոլոգը:

Ինչպես հավելել է մասնագետը, կանայք չպետք է զբաղվեն սեքս-խաղալիքներով, որոնք խթանում են օրգազմի միայն մեկ տեսակը։

«Ժամանակի ընթացքում կարող են լինել դժվարություններ։ Կինը չի կարողանա տղամարդու հետ հեշտոցային օրգազմ ապրել, քանի որ ամեն ինչ ուղղված կլինի կլիտորիսը խթանելուն։ Հետևաբար, եթե խաղալիքներ եք օգտագործում, օգտագործեք ոչ միայն նեղ, օրինակ՝ կլիտորային, այլ նաև հեշտոցային կամ անալ խթանիչներ»,- պարզաբանել է սեքսապաթոլոգը։