Երգչուհի Էմմիի կրտսեր որդին՝ Մարտինը, նշում է ծննդյան օրը։

 

Երկու երեխաների երիտասարդ մայրիկն այդ առիթով նրա մասնակցությամբ ֆոտոշարք ու տեսանյութ է հրապարակել։ «Ծնունդդ շնորհավոր, իմ աշխարհ»,- հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու փոքրիկին բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։ «Շնորհավոր ծնունդդ, ոսկե տղա։ Անհավանական քաղցր ես։ Մեծացիր առողջ ու երջանիկ»,- գրել է երգչուհի Սոնան։