Հիփ-հոփ արտիստ Էմինեմը դարձել է ռեկորդակիր ոսկե և պլատինե սինգլների թվով։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով Ամերիկայի ձայնագրման արդյունաբերության ասոցիացիային:

Արտիստը նաև երաժշտության պատմության մեջ յոթ երաժիշտներից մեկն է, ում ալբոմները երեք և ավելի անգամ արժանացել են ադամանդի կարգավիճակի: Նշվում է, որ Էմինեմը դարձել է երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ ամերիկացի արտիստներից մեկը։

2021 թվականի սեպտեմբերին Էմինեմը Դեթրոյթի կենտրոնում բացեց Mom's Spaghetti-ն: Հաստատության անվանումը վերաբերում է հիփ-հոփ կատարողի Lose Yourself երգից սրտխառնոցի նոպաների մասին տողին: