Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայր է դառնալու: Այս մասին նա հայտնել է Ինստագրամում:

Անցած տարի ամուսնացած ֆուտբոլիստը ուրախալի լուրով նախ կիսվել է ինստագրամի սթորի բաժնում, ապա՝ առանձին հրապարակում կատարել:

Ավելի ուշ Կամո Հովհաննիսյանը Ինստագրամի գլխավոր ֆուտբոլային լուսանկարը փոխել է ընտանեկան լուսանկարով: